14:21 | 27.05.11 | Նորություններ | 3396

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը սկսում են ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված համագործակցություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Երիտասարդ մասնագետների կողմնորոշման կենտրոնը եւ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը այսօր ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված համագործակցության համաձայնագիր են ստորագրել :

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”- ում արդեն այսօր հետաքրքրված են մասնագետների պատրաստմամբ, որոնք հետագայում կարող են ընկերության աշխատակիցներ դառնալ:

Ծրագրի շրջանակներում մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատակիցները ավագ դպրոցների աշակերտների հետ խորհրդատվական հանդիպումներ կանցկացնեն բուհում հետագա մասնագիտության ընտրության հարցով: Ավագ դասարանների աշակերտները կայցելեն “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կենտրոնական գրասենյակ եւ տեղում ավելի մանրամասն կծանոթանան այս պահին ընկերությունում ավելի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Ներկայումս ծրագրում արդեն ներառված են 10 ավագ դպրոցներ:

“ՎիվաՍելլ-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ հետագա մասնագիտություն ընտրելու համար ավագ դասարանների աշակերտներն արդեն այսօր կարող են ծանոթանալ ընկերության առաջարկներին: Նրա խոսքերով, այսօր աշխատանքի շուկայում որոշ մասնագիտությունների մասնագետների ավելցուկ եւ պակասուրդ կա, եւ տվյալ ծրագիրը կօգնի որոշակի հավասարակշռություն ստեղծել: