15:44 | 24.05.11 | Նորություններ | 3390

Հայ ինտերնետ-օգտագործողները Opera Mini-ի միջոցով դիտված էջերի քանակությամբ առաջատարն են

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ինտերնետ-օգտագործողները Opera Mini բրաուզերի միջոցով ամսեկան միջինում ավելի շատ վեբ-էջեր են դիտում են, քան ԱՊՀ մյուս երկրներինը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Opera Software-ի մամուլի հաղորդագրությունը, Հայաստանի միջին վիճակագրական ինտերնետ-օգտագործողը  Opera Mini-ի միջոցով ամսեկան 1347 վեբ-էջ է դիտում:

Ընդ որում, Opera Mini օգտագործողների քանակով ԱՊՀ երկրների թոփ-10 երկրների շարքում Հայաստանը զիջում է միայն Մոլդովային, Ադրբեջանին եւ Տաջիկստանին (ԱՊՀ երկրներից ամենաքիչ քանակությամբ Opera Mini օգտագործողները Թուրքմենստանում են):

ԱՊՀ երկրներում առավել օգտագործվող կայքերը, որոնք այցելում են Opera Mini-ի միջոցով, հանդիսանում են vkontakte.ru, yandex.ru, odnoklassniki.ru, google.com եւ mail.ru կայքերը: Հայաստանում Opera Mini-ից օգտվողների մեծ մասն օգտագործում է Nokia բջջային հեռախոսներ, որոնք վաճառվում են նախապես տեղադրված բրաուզերով: