14:53 | 19.05.11 | Նորություններ | 3790

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է Google Nexus S սմարթֆոնը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառիկ իրավունք է ձեռք բերել` Հայաստանում ներկայացնելու Google Nexus S սմարթֆոնը:

Google Nexus S-ն արժե 295.000 դրամ: Նրանք, ովքեր ձեռք կբերեն Google Nexus S սմարթֆոնը, կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ 147.500 դրամ բոնուս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Յունիբանկի համագործակցության շրջանակներում սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ` առանց կանխավճարի:

Samsung եւ Google ընկերությունների համատեղ արտադրության Google Nexus S-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով (Android 2.3.4 օպերացիոն համակարգի անցնելու հնարավորությամբ):