ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:30 | 28.04.11 | Նորություններ | 3555
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շարունակում է համագործակցել “Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոն” ՀԿ-ի հետ եւ աջակցել Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնին:
Ընկերության աջակցությամբ Ինտերնետ կենտրոնի ուսումնական ծրագրում ներառվել են լրացուցիչ դասեր աշակերտների համար, ծրագրավորման դասընթացներ, մշակվել է ուսուցիչների որակավորման եւ բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման մեթոդիկա: Հետագա համագործակցության շրջանակում կիրականացվեն երկարաժամկետ ծրագրեր` այդ թվում ուսուցիչների համակարգչային գիտելիքների կատարելագործման դասընթացներ, ծրագրավորման մշտական խմբակներ, ինչպես նաեւ Լոռու մարզի մյուս քաղաքներում Ինտերնետ կենտրոնների ստեղծում:
“Մենք փորձում ենք ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների հավասար հասանելիությունը բոլոր երեխաների համար ` անկախ նրանց բնակության վայրից: Ուրախ եմ, որ Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնի հետ մեր համագործակցությունը թույլ տվեց մարզի աշակերտներին ստանալ լրացուցիչ գիտելիքներ եւ հասնել հաջողությանների”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: