17:30 | 26.04.11 | Նորություններ | 3515

Orange-ի բաժանորդներից մեկը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը հայտարարեց Orange Կինո ծառայության սիրահարներին ուղղված առաջարկի մասին:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները, այսօրվանից մինչեւ մայիսի 8-ը օգտվելով Orange Կինո ծառայությունից, կստանան հնարավորություն ձեռք բերել Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր:

«Ավելի քան 10 տարի Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկերներից է, եւ այս ավանդական գործընկերության շնորհիվ Orange Արմենիան հնարավորություն ունի իր բաժանորդներից մեկի համար անմոռանալի դարձնել Կաննի 64-րդ փառատոնը: Հայաստանում մենք երկու ամիս առաջ մեկնարկեցինք Orange Կինո ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում եւ խրախուսել կինոմաններին: Հենց մեր այս բաժանորդներն էլ, ովքեր հաճախ են այցելում կինո,  կստանան հնարավորություն` դառնալ Կաննի աստղերից», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ցանկալի ուղեգիրը ձեռք բերելու համար անհրաժեշտ է օգտվել Orange Կինո ծառայությունից ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, Orange համարից ուղարկելով “kino” բառը 5555 կարճ համարին: Տոմսի հետեւում նշված համապատասխան դաշտում լրացնելով պահանջվող տվյալները` բաժանորդները պետք է կտրեն տոմսի ստորին` լրացված հատվածը եւ այն գցեն «Մոսկվա» եւ «Հոկտեմբեր» (Գյումրի) կինոթատրոններում տեղադրված Orange-ի համապատասխան արկղերը:

Մայիսի 10-ին երկու արկղերը կբացվեն, եւ պատահական կարգով դուրս կհանվի մեկ տոմս: Այն բաժանորդը, ում պատկանում է այդ տոմսը, կստանա Կաննի պատվավոր հյուրի ուղեգիր 2 հոգու համար:

«Կարծում եմ` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման», - ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: