13:18 | 23.04.11 | Նորություններ | 3761

Ստեղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վիրտուալ հուշահամալիրը

Երեւան: Մեդիամաքս: Memcosoft IT-ընկերությունն այսօր ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վիրտուալ հուշահամալիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Memcosoft-ի տնօրեն Արամ Բոշյանն այսօր ասել է, որ այն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վիրտուալ պատճեն է եւ ստեղծվել է վերջինիս հետ սերտ համագործակցությամբ:

Հաշահամալիրի տարածքով վիրտուալ տուրը հասանելի է Ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքում՝ www.genocide-museum.am, ինչպես նաեւ ծրագիրը ստեղծած ընկերության կայքէջում՝  http://www.memcosoft.com/genocidemuseum/:

Տուրը կարելի է իրականացնել նաեւ եռաչափ տարբերակով՝ օգտագործելով հատուկ ակնոցներ:

«Ոչ բոլոր ցանկացողներին է հաջողվում այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք ստեղծել դրա վիրտուալ պատճեն, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ծանոթանալ մեր ժողովրդի պատմության այդ ողբերգական էջին, այցելել թանգարան, հուշահամալիր եւ ծաղիկներ դնել հավերժ կրակի մոտ»,- ասել է Արամ Բոշյանը: Նա ասել է, որ ծաղիկներ դնելու հնարավորությունը դարձնում է իրենց ծրագիրն աշխարհում առաջին գործող վիրտուալ հուշահամալիրը: 

Memcosoft ընկերությունն անհատույց մշակել է այս նախագիծն երկու տարվա ընթացքում: