11:23 | 20.04.11 | Նորություններ | 3556

    «Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության հետ

    Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:

    Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, բոլոր այն քաղաքացիներն, ովքեր խաղադրույքներ են կատարում «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության ինտերնետային կայքի միջոցով, այսուհետ կարող են իրենց էլեկտրոնային հաշվեհամարները լիցքավորել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի տերմինալների միջոցով: Վճարումը կատարվում է առանց միջնորդավճարի, պարզեցված եղանակով:

    Մասնավորապես, անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել «Եվրոֆուտբոլ» կոճակը, մուտքագրել հաշվեհամարը եւ կատարել վճարում որից հետո վճարողին կտրամադրվի անդորրագիր: Վճարումներ կատարելու համար կարելի է նաեւ այցելել «այլ ծառայություններ» բաժին:

    «Ավելացնելով մեր համակարգում այս ընկերությանը` մենք ապահովում ենք ՀՀ գործող երեք խոշոր բուքմեյքերական ընկերությունների առկայությունը մեր վճարային տերմինալների լայն ցանցում», - նշել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: