16:37 | 12.04.11 | Նորություններ | 3782

    ԼՂՀ բոլոր պետական մարմինները կանցնեն էլ.կառավարման համակարգին

    Երեւան: Մեդիամաքս: Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարությունը եւ բոլոր պետական մարմինները անցում կկատարեն էլեկտրոնային կառավարման համակարգին:  

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին այսօր հայտնել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:

    Հայաստանցի մասնագետների աջակցությամբ ԼՂՀ-ում կներդրվի Mulberry ծրագիրը, որը շուրջ երկու տարի գործում է ՀՀ կառավարությունում եւ փաստաթղթերի շրջանառության բարձր արդյունավետություն է ապահովում: