12:42 | 29.03.11 | Նորություններ | 3767

Հայաստանում շարունակում են խախտել Microsoft-ի հեղինակային իրավունքները

Երեւան, Մեդիամաքս: Business Software Alliance (BSA) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանն այսօր ասել  է, որ Հայաստանում շարունակում են խախտել Microsoft ընկերության ծրագրերի հեղինակային իրավունքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Նարինե Մկրտչյանն ասել է, որ ընկերության հեղինակային իրավունքները հիմնականում խախտվում են նյութական կրիչներ, համակարգիչներ վաճառող խանութների, որոշ վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների կողմից, որոնք օգտագործում են Microsoft-ի չլիցենզավորված ծրագրեր:

BSA ներկայացուցչի խոսքերով, լիցենզավորված ծրագրերի օգտագործման դեպքում ավելանում է նաեւ հակերային հարձակումներից էլեկտրոնային կայքերի պաշտպանվածության մակարդակը:

BSA-ն ծրագրային ապահովման արտադրողների ասոցիացիա է, որի գործունեությունն ուղղված է թվային աշխարհի ապահովությանն ու օրինականությանը: Հայաստանում կազմակերպությունը հանդես է գալիս Microsoft ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանությամբ: