ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
15:09 | 17.02.11 | Նորություններ | 3003
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է նորարարական տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը:
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «այդ հայեցակարգն առաջին քայլն է գիտատար տնտեսության կառուցման ճանապարհին եւ այն հիմք կդառնա կառավարության հետագա գործողությունների համար»:
Հայեցակարգը արձանագրում է նորարարական տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության կոնկրետ ծրագրերը, ժամկետներն ու գործիքները: