15:33 | 26.01.11 | Նորություններ | 3938

«ԱրմենՏել»-ն ակտիվ թեստավորում է IP-հեռուստատեսության ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունն ակտիվ թեստավորում է IP-հեռուստատեսության ծառայությունը, այսօր ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Իգոր Կլիմկոն ասել է, որ ծառայության առեւտրային գործարկումը կկայանա այն բանից հետո, երբ IP-հեռուստատեսության որակը համապատասխանի բարձր չափանիշներին: Նախնական գնահատականներով, նախագծում ներդրումների ծավալը կկազմի շուրջ $1 մլն:

Իգոր Կլիմկոն այսօր պարգեւատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով: Ֆրիտյոֆ Նանսենի անվ. հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն ասել է, որ պարգեւը «ԱրմենՏել»-ի ղեկավարին շնորհվում է ակտիվ հասարակական գործունեության համար: Ի պատասխան` Իգոր Կլիմկոն նշել է, որ այդ պարգեւը «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի եւ «ԱրմենՏել» ընկերության ողջ անձնակազմի արժանիքների ճանաչումն է: