«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
13:59 | 30.12.10 | Նորություններ | 2938
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Nokia եւ Samsung բջջային հեռախոսների անվճար տրամադրման մասին «Քեզ համար» կանխավճարային սակագնային փաթեթին միանալու եւ հաշիվը 12 000, 15 000 կամ 17 000 դրամով լիցքավորելու դեպքում:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հաշիվը 12 000 դրամով լիցքավորելու դեպքում բաժանորդին կառաջարկվեն Nokia 1202, Nokia 1208, Nokia 1616, Samsung GT-E1080, Samsung GT-E1081 եւ Samsung GT-E1100 մոդելներից մեկը: 15 000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում հաճախորդը նվեր կստանա Nokia 1661 կամ Nokia 1662 բջջային հեռախոս, իսկ 17 000 դրամի դեպքում` Nokia 1800, Samsung GT-E1150 կամ Samsung SGH-C270:
«Ամանորյա տոների նախաշեմին կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրենց հարազատներին եւ մտերիմներն նվիրել Beeline ցանցին միացած նոր բջջային հեռախոս»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
12 000, 15 000 եւ 17 000 դրամի լրացուցիչ հաշվեկշռի գումարը կարող է ծախսվել միայն ներցանցային ձայնային ծառայությունների համար: Հաշվեկշռի գումարի գործողության ժամկետը 90 օրացուցային օր է, որից հետո չօգտագործված գումարը զրոյացվում է: «Բալանսի փոխանցում» ծառայությունը չի գործում լրացուցիչ հաշվեկշռի գումարի համար: