10:29 | 24.11.10 | Նորություններ | 3189

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը առաջարկում է 3 ամիս շարունակ ամեն օր ստանալ 30 ներցանցային րոպե

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը գնելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կանխավճարային քարտ եւ ուղարկելով *100# հրահանգը` կարելի է երեք ամիս շարունակ ամեն օր ստանալ 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ:

*100# հրահանգի ուղարկման արժեքն է 350 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ վավերականության առնվազն 86 օր, քանի որ գրանցման պահին վավերականության ժամկետը կրճատվում է 85 օրով»,- տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունում:

Այստեղ նշել են նաեւ, որ ակցիային չեն կարող մասնակցել «Բիզնես վերահսկում» փաթեթի բաժանորդները, ինչպես նաեւ մինչեւ նոյեմբերի 22-ն ակտիվացված քարտերը:

Հավելյալ ժամկետում քարտը չվերալիցքավորելու դեպքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը զրոյանում է: Գրանցման պահից սկսած երեք ամսվա ընթացքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը չսպառելու դեպքում, այն եւս զրոյանում է: