12:54 | 04.11.10 | Նորություններ | 6221

Թողարկվել է Armenian PowerSpell-ի նոր տարբերակը

Երեւան/Մեդիամաքս/. Վաճառքի է հանվել հայերեն լեզվի ուղղագրության, կետադրության եւ քերականության ստուգման ծրագրի նոր` Armenian PowerSpell 2011 տարբերակը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ծրագրի հեղինակ Արման Բոշյանը, նոր տարբերակը, ի տարբերություն Armenian PowerSpell 2009-ի, գործում է ոչ միայն MS Word ծրագրում, այլեւ` Excel-ում եւ PowerPoint-ում, ծրագրի հիմնական բառարանը ներառում է 850 հազար բառ (նախորդ տարբերակում` 570 հազար), ապահովում է լեզվի 99% ծածկույթ (նախորդում` 97%) եւ 99,5% ճշտություն (նախորդում` 96%):

Նախորդ եւ նոր տարբերակների բոլոր տարբերություններին կարելի է ծանոթանալ http://soft.areg.biz/downloads/poweroffice/2010/compare.htm հասցեով:

Armenian PowerSpell 2009 տարբերակը գրանցված սպառողները, ինչպես նաեւ նրանք, ովքեր Armenian PowerSpell 2009-ը ձեռք կբերեն մինչեւ նոյեմբերի 15-ը, թարմացումը կստանան անվճար: Նոր սպառողների համար ծրագրի առաջին տարվա արժեքն է 14 հազար դրամ, որից հետո մեկ տարվա բաժանորդագրման արժեքը կազմում է 11 հազ. դրամ: Ծրագիրը կարելի է բեռնել www.powerspell.am կայքից: