12:01 | 08.10.10 | Նորություններ | 2821
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) կազմակերպել եւ աջակցել է ՀՀ պետական ծառայողների համար ծրագրերի կառավարման բնագավառում որակավորման բարձրացման ծրագրին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, արդյունաբերական ներուժի եւ ենթակառուցվածքների զարգացմամբ զբաղվող պետական ծառայողների խմբի մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Փի-Էմ Էքսպերտ» միջազգային կազմակերպության փորձագետների կողմից PMI PMBOK չափանիշով եւ PMI (Project Management Institute) որակի չափորոշիչներով:
«Մենք մեծ նշանակություն տվեցինք ՀՀ վարչապետի ելույթին, որտեղ խոսվում էր կառավարման հմտությունների բարձրացման անհրաժեշտության մասին եւ որոշեցինք կիսել մեր փորձը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: