Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը այսօր հայտարարել է «Ես» նոր սակագնային պլանի ներդրման մասին բուհերի ուսանողների համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այժմ «Ես» կանխավճարային սակագնային պլանի ուսանող բաժանորդները կարող են ընկերների հետ շփվել 1 դրամ սակագնով խոսակցության մեկ րոպեի դիմաց:

«Ես» սակագնային պլանի բաժանորդ կարելի է դառնալ` այցելելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոն: Քարտը ձեռք բերելիս անձնագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաեւ ուսանողական տոմսը, քանի որ առաջարկը գործում է միայն ուսանողների համար: