17:21 | 27.09.10 | Նորություններ | 2552

“ԱրմենՏելը” 498 ռոումինգ-գործընկերներ ունի աշխարհի 220 երկրներում

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) այսօր հայտարարել է իր ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, Beeline-ի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G եւ GPRS-ռոումինգ Ավստրիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Սիրայի, Մեքսիկայի եւ մի շարք այլ երկների օպերատորների հետ:

Beeline հաճախորդների համար 3G-ռոումինգը հասանելի է 72 երկրի 110 օպերատորի  ցանցում, GPRS- ռոումինգը` 129 երկրում  245 օպերատորի  ցանցում,  իսկ CAMEL ռոումինգը` 66 երկրում 128 օպերատորների ցանցում: Այսպիսով, այսօրվա դրությամբ “ԱրմենՏել”-ի ռոումինգ գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրում: