15:37 | 23.09.10 | Նորություններ | 2621

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է հեռախոս ամսական 880 դրամով

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը բաժանորդներին առաջարկում է մինչեւ տարեվերջ ձեռք բերել «MTS 236» բջջային հեռախոսը ամսական 880 դրամի դիմաց:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հեռախոսը կարելի է ձեռք բերել առանց կանխավճարի` միանալով «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանին:

Նման կերպ հեռախոսը ձեռք բերելու դեպքում հետագա 12 ամիսներին սակագնային պլանով նախատեսված ամսավճարին ավելանում է 880 դրամ: Առաջարկը գործում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: