13:20 | 14.09.10 | Նորություններ | 3224

    Beeline-ը կաջակցի սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովին

    Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) կաջակցի սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Երեւանում:

    Համաժողովը կազմակերպվում է ՀՀ Գործատուների հանրապետական միության կողմից եւ նպատակ ունի ներկայացնել սոցիալական գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը, բացահայտել սոցիալական երկխոսության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրները, ուսումնասիրել միջազգային փորձը եւ առաջարկել համապատասխան լուծումներ:

    ««ԱրմենՏել»-ը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մեծ կարեւորություն է տալիս համաժողովի անցկացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: