13:37 | 26.08.10 | Նորություններ | 3319

Orange Armenia-ն սկսել է BlackBerry սմարթֆոնների վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ազդարարել է BlackBerry Bold 9700 սմարթֆոնի վաճառքի մեկնարկը:

Ինչպես հայտնել է Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներում 230 հազար դրամով:

«Սմարթֆոն գնողը միանում է «Ամեն ամիս» սակագնային պլանին, որի շրջանակներում նա կարող է ընտրել ինտերնետային ծառայությունների փաթեթներ` սկսած ամսական 7 500 դրամից»,- ասել է Արամ Մկրտչյանը:

Օգոստոսի 14-ին BlackBerry 3 մոդելների (BlackBerry Bold 9700, BlackBerry Bold 9000 եւ BlackBerry Storm 2 9520) վաճառքի մեկնարկի մասին  հայտարարել էր VivaCell-MTS օպերատորը:

Ռուսաստանյան «Վիմպելկոմ» ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մինաեւը վերջերս հայտարարել է, որ «ԱրմենՏել»-ը չի նախատեսում վաճառել BlackBerry եւ կենտրոնանալու է իր բրենդային հեռախոսների վաճառքի վրա: