12:04 | 22.06.10 | Նորություններ | 2814

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատուկ նշանակություն է տալիս ՀՀ հեղինակությանը IT ոլորտում

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հեղինակությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այդ մասին հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՀՀ Պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ովքեր մասնակցել են բջջային կապի հիմունքներին նվիրված դասախոսությանը:

«Դուք տեղեկատվական ոլորտում օրեցօր աճող պահանջարկի վկաներն եք: Զարգացում ապահովելու լավագույն եղանակը հաջող փորձն ընկալելն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատուկ նշանակություն է տալիս մեր երկրի հեղինակությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ մենք պատրաստ ենք մեր փորձը կիսել ձեզ հետ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: