16:33 | 18.06.10 | Նորություններ | 3821

Orange-ը գործարկել է «Արագ բեռնում» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Orange-ի շարժական ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան ֆայլերը բեռնել գերբարձր արագությամբ` Orange-ի կողմից 3G+ ցանցի վերջին բարելավումների եւ նոր HSUPA տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

Orange-ի բաժանորդները նոր «Արագ բեռնում» ծառայության շնորհիվ հնարավորություն են ստացել բեռնումներ կատարել (upload) մինչև 2Մբ/վրկ արագությամբ, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում:

Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որ HSUPA տեխնոլոգիաներ է ներդնում Հայաստանում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Մեր ցանցի հզորացման ծավալուն աշխատանքներն արդեն ավարտվել են, որի արդյունքում արձանագրվում է ինտերնետի օգտագործման եւ որակի շեշտակի աճ: Սակայն մենք շարունակում ենք ընդլայնել ծածկույթն ու թողունակությունը, միաժամանակ` համալրում ցանցը նոր տեխնոլոգիաներով: Orange-ի կողմից HSUPA-ի ներդրումով Հայաստանը եւս մեկ կարևոր քայլ է անում դեպի նորարարությունը` հաստատելով իրեն որպես տարածաշրջանային առաջատար: Մենք հպարտ ենք լինել առաջին օպերատորը, ով նման հնարավորություն է ընձեռում շարժական գերարագ ինտերնետից օգտվող հաճախորդներին», - ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Արագ բեռնում» ծառայությունը կարելի է ակտիվացնել ամսվա ընթացքում ցանկացած ժամանակ, եւ ծառայությունը կգործի մինչև տվյալ ամսվա վերջին օրը: Ծառայության ամսական ակտիվացումն արժե 2,000 դրամ, իսկ առաջին ակտիվացումը անվճար է: