13:04 | 07.06.10 | Նորություններ | 4688

    «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է համարը գաղտնի պահելու նոր ծառայության

    Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն հայտարարել է «Պահմտոցի» ծառայության նոր տարբերակի մասին, որը թույլ է տալիս գաղտնի պահել հեռախոսահամարը ներցանցային զանգեր կատարելիս:

    Այսուհետ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդին զանգահարելիս, համարը գաղտնի պահելու նպատակով, բավական է հասցեատիրոջ հեռախոսահամարից առաջ հավաքել # #:

    Նման զանգի մեկ րոպեի արժեքն է 65 դրամ (ներառյալ ԱԱՀ):