09:56 | 31.05.10 | Նորություններ | 2552

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է Home-Zone 2

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն առաջարկել է կապի բոլոր միջոցները մեկ սարքում համատեղող Home-Zone փաթեթի նոր` Home-Zone 2 տարբերակը:

Home-Zone 2 փաթեթի շրջանակներում ինտերնետի առավելագույն արագությունն ամսվա առաջին 10 ԳԲ-ի համար կազմում է 7.2 Մբիթ/վրկ, այնուհետեւ` 128 Կբիթ/վրկ:

1 տարով բաժանորդագրվելու դեպքում E960 3G Wi-Fi երթուղղիչը տրամադրվում է 20000 դրամով, իսկ փաթեթի ամսավճարը կազմում է 16000 դրամ: