10:26 | 05.05.10 | Նորություններ | 2928

Մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դպրոցի երրորդ փուլը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է կրթական աշխատանքները, որոնց նպատակը ուսումնական ծրագրերը բիզնեսի արդի պահանջներին մոտեցնելն է:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դպրոցի ուսումնական երրորդ փուլի վերջում, որը կընթանա մայիսի 4-ից 6-ը, ընկերության հետ համագործակցող համալսարանների ուսանողները գործնական գիտելիքներ կստանան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Անցկացվող դասընթացի շրջանակներում ուսանողներին կներկայացվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են բջջային հաղորդակցություն ապահովող ժամանակակից տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցության ոլորտի վերջին նվաճումները:

«Հայաստանյան մի շարք բուհերի հետ ստորագրված համատեղ հուշագրում ընդգրկված ծրագրերի իրականացումն իրապես կաջակցի ուսանողների մասնագիտական աճին եւ զարգացմանը»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանը: