19:01 | 09.04.10 | Նորություններ | 3678

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը շուտով կներկայացնի Android սմարթֆոնները

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հայտարարել է HTC ընկերության հետ պայմանագրի կնքման մասին եւ ազդարարել է, որ ընկերության սպասարկման կենտրոններում շուտով կհայտնվեն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված HTC սմարթֆոնները:

“Այս նախաձեռնության շնորհիվ ընկերության բաժանորդները կկարողանան օգտվել բջջային ամենաառաջադեմ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` աշխատանքի, թե` հանգստի ժամանակ”, - ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին  “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամուլի ծառայությունում:

Շուտով ՀՀ շուկայում հասանելի Android Market-ը թույլ կտա, օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը, առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր եւ այլ ծրագրեր:

“ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես ձգտում է իր բաժանորդների համար ստեղծել նորարարական առաջադեմ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն: Բջջային բարձրորակ արագ ինտերնետի ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով մենք չափազանց ուրախ ենք ներկայացնելու Android համակարգով աշխատող սմարթֆոնները Հայաստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող արագ եւ հուսալի 2G և 3.5G ցանցերի շնորհիվ, հայաստանցիներն Android համակարգով աշխատող իրենց հեռախոսներով կարող են վայելել հաղորդակցության և ինտերնետի ընձեռած հնարավորությունները”-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™, Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են YouTube™: