15:15 | 07.04.10 | Նորություններ | 2795

Orange-ի բաժանորդները կարող են ծանոթանալ նորություններին եւ կառավարել իրենց հաշվեկշիռը հեռախոսի մենյուից

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի բաժանորդները հնարավորություն են ստացել հետեւել օրվա նորություններին, բեռնել բովանդակություն եւ կառավարել իրենց հաշվեկշիռը հեռախոսի մենյուից:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այժմ Orange-ի բաժանորդներն իրենց հեռախոսի մենյուի Orange բաժնում կարող են ծանոթանալ տեղական եւ միջազգային նորություններին, սպորտային լուրերին, տարադրամի փոխարժեքին, երեւանյան կինոթատրոնների ֆիլմացանկին, ինչպես նաեւ բեռնել նկարներ, մեղեդիներ, խաղեր եւ այլն:

Նշված ծառայությունների դիմաց գանձումը կատարվում է միայն համապատասխան բովանդակությունը ստանալուց հետո, առանց որեւէ ամսական բաժանորդագրության վճարի: Ծառայությունը հասանելի է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով: