13:11 | 23.02.10 | Նորություններ | 4021

Մինչեւ 2011թ. ավարտը ՀՀ բոլոր դպրոցները կմիավորվեն մեկ միասնական էլեկտրոնային ցանցում

Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը /ԿՏԱԿ/ մտադիր է մինչեւ 2011թ. ավարտը հանրապետության բոլոր միջնակարգ դպրոցները միավորվել մեկ միասնական էլեկտրոնային ցանցում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը:
Ներկայումս ցանցին միացված են 624 դպրոցներ, որոնք ոչ միայն ունեն ինտերնետ, այլեւ փոխանակում են տարբեր ուսումնական նյութեր:
Արեգ Գրիգորյանը տեղեկացրել է, որ գործում է նաեւ շարժական ինտերնետ-համակարգչային կայան, որն այցելում է գյուղեր եւ անցկացնում ինֆորմատիկայի 12-ժամանոց դասընթացներ դպրոցականների եւ ուսուցիչների համար:
Ներկայումս Հայաստանում 1000 աշակերտին բաժին է ընկնում 36 համակարգիչ:
ԿՏԱԿ-ի ղեկավարն անդրադարձել է նաեւ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման խնդրին, որի մեջ ներառվելու են Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները:
ՄԵԴԻԱՄԱՔՍ