10:16 | 18.02.10 | Նորություններ | 3221
Երեւան /Մեդիամաքս/. Beeline-ը իր ներկայության բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, կաջակցի բջջային հաղորդակցության պատմության մեջ խոշորագույն, կապի օպերատորների համատեղ “1Goal.Կրթություն բոլորի համար” միջազգային արշավին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱրմենՏելի” մամուլի ծառայությունում, GSM Միջազգային Ասոցիացիայի մեջ մտնող եւ ավելի քան 1 մլրդ բաժանորդներ սպասարկող 18 օպերատորներ 2010թ. ապրիլի 20-ից մինչեւ հուլիսի 11-ը կանցկացնեն լայնածավալ արշավ, որի շրջանակներում բաժանորդներին հնարավորություն կընձեռեն իրենց ձայները տալ հօգուտ “1Goal.Կրթություն բոլորի համար” նախաձեռնության, որպեսզի իրենց ավանդը ներդնեն աշխարհում բոլոր երեխաների նախնական կրթության մատչելիության բարձրացման գործում:
“ՎիմպելԿոմ” ընկերությունների խմբի գլխավոր կառավարիչ տնօրեն Բորիս Նեմշիչն ասել է, որ “մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս համատեղ արշավին, որը թույլ է տալիս օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների եւ բջջային կապի միջոցների ողջ հզորությունը` համաշխարհային հասարակությանը բարիք բերող խնդիրների լուծման նպատակով”: