15:27 | 09.02.10 | Նորություններ | 2729

“Orange Armenia”-ն ներկայացրել է “Իմ Orange էջը” ծառայությունը

Երեւան /Մեդիամաքս/. “Orange Armenia” ընկերությունն այսօր ներկայացրել է “Իմ Orange էջը” նոր ծառայությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ծառայությունը հասանելի է www.orangearmenia.am ինտերնետային կայքում եւ նախատեսված է ընկերության բոլոր բաժանորդների համար, բացի կորպորատիվ հաճախորդներից:

Էջի օգնությամբ ընկերության բաժանորդները կարող են ծանոթանալ ընթացիկ հաշվեկշռին, վերալիցքավորել հաշիվը, փոփոխել ակտիվ ծառայությունների ցանկը: Տվյալ ծառայությունը գործում է նաեւ ընկերության ինտերնետային բաժանորդների համար:

“Orange Armenia” ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքերով, այսօրվանից ընկերությունը սկսում է նորարական ծառայություններ առաջարկել: ՙԱյս գործիքը թույլ է տալիս մեր հաճախոդներին իրական ժամանակում հետեւել իրենց հաշիվներին, եւ դա իրական նորարարություն է հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում”,- նշել է նա: