09:18 | 25.01.10 | Նորություններ | 2673

«ԱրմենՏել»-ում ստեղծվել է աշխատանքային խումբ` Hi-Line-ի խնդիրների լուծման նպատակով

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Hi-Line ծառայության հետ կապված խնդիրների լուծման նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:

«Իսկապես, վերջին ժամանակներս Hi-Line-ի նոր բաժանորդներից ոմանց եւ այն բաժանորդների մոտ, ովքեր ակցիայի շրջանակներում վերաձեւակերպել են իրենց պայմանագրերը, առաջանում են էպիզոդիկ, սակայն միանման խնդիրներ: Այդ կապակցությամբ կցանկանայի հայտնել, որ ընկերությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակը ADSL տեխնոլոգիայով ծառայությունների տրամադրման հետ կապված խնդիրների օպերատիվ լուծումն է: Մենք արդեն կատարել ենք մի շարք կարեւոր բարելավումներ` ուղղված սպասարկման որակի բարձրացմանը, եւ կշարունակենք աշխատել նախեւառաջ է Hi-Line ծառայության բաժանորդային բազայի զգալի ավելացման հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը: