09:17 | 16.01.10 | Նորություններ | 2172

Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կատարել են ավելի քան 16 մլն զանգեր

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. դեկտեմբերի 31-ից 2010թ. հունվարի 2-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կատարել են 16,192,779 զանգեր եւ ուղարկել են 3,885,701 SMS-հաղորդագրություն:

Ընկերության մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում զանգերի քանակն աճել է 19.91%-ով (չհաշված հյուր ռոումերներին):