11:33 | 17.12.09 | Նորություններ | 2980
Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը Հայաստանի համար պատրաստում է “Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունները մրցունակության նպատակների համար” շուրջ $ 25 մլն արժողությամբ նախագիծը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարվել է ՀԲ-ի “Տեղեկատվությունը եւ հաղորդակցությունները 2009 զարգացման համար. ընդգրկման ընդլայնում եւ գործողության ուժեղացում” (ICT4D) զեկույցի շնորհանդեսին:
Նախագծի նպատակը ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացումն է ՏՀՏ ոլորտի զարգացման, ՏՀՏ ենթակառուցվածքում կապիտալների ներդրման նպատակով պետական-մասնավոր գործընկերության ամրապնդման եւ գյուղական վայրերի շեշտադրմամբ ազգային լայնաշերտ ցանցի զարգացման եղանակով: