09:52 | 26.11.09 | Նորություններ | 2892

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է իջեցնել սակագները

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է «Ալո Մենք» սակագնային պլանի բաժանորդների համար գների իջեցման մասին:
 
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այսուհետ այս սակագնային պլանի բաժանորդները կարող են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում զանգահարել 1 րոպեի դիմաց 25 դրամ սակագնով` նախկին 36 դրամի փոխարեն, իսկ այլ բջջային ցանցեր եւ ֆիքսված ցանց զանգերի արժեքը 1 րոպեի դիմաց կկազմի 50 դրամ` նախկին 63 դրամի փոխարեն:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում 1 SMS հաղորդագրության արժեքը 20 դրամից իջել է 10 դրամի, իսկ դեպի այլ օպերատորների ցանցեր մնացել է նույնը` 20 դրամ:

«Ալո Մենք» սակագնային պլանի ներսում զանգերը, ինչպես եւ նախկինում, արժեն 15 դրամ մեկ րոպեի դիմաց: