11:06 | 03.11.09 | Նորություններ | 3717

“ԱրմենՏելը” իջեցնում է սակագինը դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր զանգերի համար

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) իջեցրել է դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր զանգերի սակագինը` գործարկելով “Քեզ համար-Էքսկլյուզիվ” նոր կանխավճարային սակագնային պլանը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այժմ Beeline-ի բաժանորդների համար դեպի այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Նախկինում նման զանգի մեկ րոպեի նվազագույն գինը 39 դրամ էր:

“Նոր առաջարկը շփումն ավելի հարմարավետ եւ մատչելի է դարձնում ոչ միայն մեր ցանցի ներսում, այլեւ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ մյուս ցանցեր զանգերի դեպքում”,- ասել է ՙԱրմենՏելի՚ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline-ի բոլոր սակագնային պլանների հաճախորդները կարող են անարգել անցնել “Քեզ համար – Էքսկլյուզիվ” սակագնային պլանին: Անցման արժեքը 299 դրամ է: Նոր սակագնային պլանի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: