11:16 | 21.10.09 | Նորություններ | 3542

Orange-ը կսկսի Հայաստանում գործել նոյեմբերի 5-ին

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում Orange-ն իր ծառայությունները կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 5-ին` առաջարկելով շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, արդեն այսօր Orange-ի ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը www.orangearmenia.am ինտերնետային կայքում: Դրա համար անհրաժեշտ է միայն լրացնել առցանց դիմումը:

Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը եւ դառնալ Orange-ի բաճանորդ Orange-ի բոլոր վաճառակետերում: