15:19 | 16.09.09 | Նորություններ | 3821

Սեպտեմբեր 17-ին կբացվի Softline-ի IT-ակադեմիան

Երեւան /Մեդիամաքս/. Սեպտեմբեր 17-ին Երեւանում կկայանա “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության հեղինակավորված գործընկերոջ` Softline ընկերության IT-ակադեմիայի բացումը:

IT-ակադեմիան կբացվի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հիմքի վրա, ուսուցումը կընթանա առաջատար IT արտադրողների բազային ապրանքատեսակների հիման վրա` ուսանողներին ծրագրային ապրանքների թեստավորմանը եւ ժամանակակից ընկերությունների պայմաններում աշխատելուն նախապատրաստելու նպատակով:

“Կասպերսկու լաբորատորիայի”` Ռուսաստանում, ԱՊՀ եւ Բալթյան երկրներում կորպորատիվ վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Զեմկովը այսօր Երեւանում ասել է, որ ընկերությունը մտադիր է հայաստանյան շուկայում առաջարկել ծրագրային լուծումների լայն փաթեթ: Նրա խոսքերով, “Կասպերսկու լաբորատորիան” ունի մի շարք լուծումներ, որոնք ուսանողներին թույլ են տալիս լաբորատորիաների արտադրանքը ձեռք բերել զգալի զեղչերով: