12:39 | 04.08.09 | Նորություններ | 3265

«Վիվասել-ՄՏՍ»-ը հայտարարել է «Կեսգիշեր» ծառայության գործարկման մասին

Երեւան /Մեդիամաքս/. «Վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորը հայտարարել է «Կեսգիշեր» ծառայության գործարկման մասին, որի շրջանակներում ընկերության կանխավճարային բաժանորդները հնարավորություն կունենան գիշերային ժամերին խոսել ցածր սակագներով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Վիվասել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունում, ծառայության ակտիվացումից հետո ժամը 0:00-ից մինչեւ 7:00-ն ներցանցային զանգեր կատարելիս զանգի յուրաքանչյուր հաջորդ րոպեի սակագինը կկազմի նախորդի րոպեի սակագնի կեսը:

«Կեսգիշեր» ծառայության ակտիվացման համար պետք է հավաքել *232*1#: Ծառայության միացման վճարը 100 դրամ է` ներառյալ ԱԱՀ:

Ընկերության մամլո ծառայությունում նշել են, որ «Կեսգիշեր» ծառայության սակագները չեն գործում «Պրեմիում» հեռախոսահամարներին զանգահարելիս: Ծառայությունը չի գործում նաեւ ռոումինգում եւ չի տրամադրվում «Սիրում եմ...», «Հիմնական գիշերային» եւ «Միասին գիշերային» սակագնային պլանների բաժանորդներին: