15:43 | 19.06.09 | Նորություններ | 3785

“ԱրմենՏել” -ը DigiTec-ում ներկայացրել է կորպորատիվ հաճախորդների համար մշակված լուծումները

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն DigiTec 2009 ֆորումի շրջանակներում այսօր ներկայացրել է կորպորատիվ հաճախորդների համար մշակված իր լուծումները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻՄԱՄՔՍ գործակալությունը, “ԱրմենՏել” ՓԲԸ կորպորատիվ ծառայությունների խմբի ներկայացուցիչ Արարատ Դալլաքյանը ներկայացրել է “Իմ կազմակերպությունը” ծառայությունը:

Այս ծառայության օգտագործման դեպքում ընկերության աշխատակիցը կարող է ձեռք բերել 1-10 հեռախոսահամար եվ սեփական հաշվին օգտագործել դրանք կորպորատիվ փաթեթի ներսում գործող սակագներով, ինչը կնվազեցնի ընկերության դեբիտորական պարքի կուտակման ռիսկերը:   

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն ներկայացրել է նաեւ Հայաստանի ամբողջ տարածքում IP/MPLS տեխանոլոգիայի հիման վրա բարձրորակ կապ ապահովող տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցի կազմակերպման ծառայությունները:

“ԱրմենՏել”-ի հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան   Մովսիսյանը ներկայացրել է հաճախորդների հետ բազամակողմանի կապ ապահովող զանգերի կենտրոնի ծառայությունները: