13:11 | 13.05.09 | Նորություններ | 3665

iCON Communications-ի բաժանորդների թիվը գերազանցել է 500-ը

Երեւան /Մեդիամաքս/. iCON Communications ինտերնետ-պրովայդերի բաժանորդների թիվը գերազանցել է 500-ը, ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ադամ Կաբլանյանը:

Նրա խոսքերով, բաժանորդների թիվը պակաս է նախատեսված մակարդակից, սակայն ընկերությունը հույս ունի, որ նրանց թիվը մոտ ժամանակներս կգերազանցի 1000-ը: Բաժանորդների թվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, նշել է Ադամ Կաբլանյանը:

iCON Communications-ը Երեւանում սկսել է WiMAX տեխնոլոգիայի հիման վրա ինտերնետային ծառայություներ մատուցել այս տարվա մարտի 23-ից: