13:06 | 29.04.09 | Նորություններ | 3421
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր 2 ամսով հետաձգել է “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) նկատմամբ պատժամիջոցի կիրառումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, տուգանքը նշանակվել էր “ԱրմենՏելի” կողմից ելքային ձայնային ծառայությունների մատուցման համար համարային շարքերի օգտագործման վերաբերյալ 5 արտոնագրված անձանց հայտերի բավարարման կարգի եւ ժամկետների խախտման կապակցությամբ:
Ինչպես այսօր ՀԾԿՀ նիստում ասել է Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, “ԱրմենՏելը” Հանձնաժողովին դիմել է որոշման ժամկետը հետաձգելու խնդրանքով` ավելի լիարժեք տեղեկատվություն տրամադրելու համար:
ՀԾԿՀ-ն որոշել է, որ 15 օրվա ընթացքում “ԱրմենՏելը” պետք է ներկայացնի անհրաժեշտ նյութերը, որից հետո Հանձնաժողովը 2 ամսից նորից կքննարկի այդ հարցը: