15:01 | 16.04.09 | Նորություններ | 3798

ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի նախագիծը հավանության է արժանացել

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի նախագիծը հավանության է արժանացել եւ ներկայացվելու է Ազգային անվտանգության խորհրդի հաստատման:

Ինպես ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունում, հայեցակարգի նախագիծը հավանության է արժանացել միջգերատեսչական աշխատանքային խմբի այսօրվա նիստում:

Ինչպես ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հայեցակարգը բացառիկ կարեւոր նշանակություն ունի երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման գործում:

Հայեցակարգի նախագծով սահմանվում են Հայաստանի ազգային շահերը տեղեկատվական անվտանգության ոլորտում, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների տեսակներն ու աղբյուրները, տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնական խնդիրներն ու եղանակները:

Նախագիծը ներառում է նաեւ Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնադրույթները եւ դրանց իրականացման առաջնահերթ միջոցառումները: