Մարտի 2-ից 5-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (MWC 2026) միջազգային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին աշխարհի առաջատար հեռահաղորդակցության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտների ընկերությունները։

Ցուցահանդեսին մասնակցել է հայկական ծագմամբ միջազգային ճանաչում ունեցող Dexatel ընկերությունը, որը ներկայացրել է իր ամպային (cloud) եւ բազմակապուղի հաղորդակցության լուծումները, ինչպես նաեւ ընկերության հաղորդակցության գլոբալ ենթակառուցվածքը, որն ապահովում է հաղորդագրությունների արագ եւ վստահելի հասանելիություն միջազգային շուկաներում։

Dexatel-ը միավորում է SMS, WhatsApp, Viber, Telegram, RCS, Voice եւ այլ թվային  կապուղիներ մեկ միասնական հարթակում՝ հնարավորություն ընձեռելով կազմակերպություններին ավտոմատացնել եւ կառավարել հաճախորդների հետ հաղորդակցությունը տարբեր կապուղիներով՝ աշխարհի ցանկացած երկրում: 

Հարթակն օգտագործվում է գործարքային հաղորդագրությունների, նույնականացման (OTP), ծանուցումների եւ մարքեթինգային արշավների ավտոմատացման համար՝ բարձր հասանելիությամբ եւ արդյունավետությամբ։

Ընկերության գլոբալ ենթակառուցվածքը հիմնված է ինտեգրացիաների եւ բարձր հասանելիությամբ համակարգերի վրա՝ ապահովելով կայունություն, արագություն եւ անվտանգության բարձր մակարդակ՝ նույնիսկ մեծ ծավալների դեպքում։ 

«Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ի ընթացքում Dexatel-ի թիմը քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների եւ կազմակերպությունների հետ նորարարական լուծումների, բազմակապուղի հաղորդակցության եւ ապագա համագործակցություններ հնարավորությունների շուրջ։

Dexatel-ը մասնակցել է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի կազմում, որի կազմակերպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից: