12:48 | 05.03.26 | Նորություններ | 223
Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց ունեցող Ucom-ը գարնանային տոներին ընդառաջ ներկայացնում է իր լավագույն Unity առաջարկներն առավել շահավետ պայմաններով՝ բաժանորդներին տրամադրելով նոր հնարավորություններ տան ինտերնետի, հեռուստատեսության եւ բջջային ծառայությունների միասնական փաթեթից օգտվելու համար։
Մարտ ամիսը Ucom-ում մեկնարկում է հատուկ առաջարկներով՝ նախատեսված ինչպես առցանց, այնպես էլ սպասարկման գրասենյակներում միացող բաժանորդների համար։ Մարտի 1-ից սկսած՝ ցանկացած Unity սակագնային պլանին առցանց բաժանորդագրվելու դեպքում հաճախորդները կստանան ծառայությունից 2 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Առաջարկը գործում է Unity բոլոր սակագնային պլանների համար եւ հնարավորություն է տալիս օգտվել տան ինտերնետից, հեռուստատեսությունից եւ բջջային ծառայություններից առավել շահավետ պայմաններով։ Առաջարկը գործում է մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ։
Բացի այդ, մարտի 8-ից սկսած՝ Ucom-ի բոլոր սպասարկման գրասենյակներում Unity սակագնային պլաններին միանալու դեպքում հաճախորդները կստանան 2 ամիս 50% զեղչով օգտվելու հնարավորություն։ Առաջարկը գործում է մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ։
«Մենք կարեւորում ենք բաժանորդների հարմարավետությունն ու ժամանակակից ծառայություններից օգտվելու հասանելիությունը։ Այդ նպատակով մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ցանցն ու ծառայությունների առաջարկները, որպեսզի ապահովենք ամբողջական եւ կայուն կապի ու ժամանցի փորձառություն` մեկ միասնական թվային էկոհամակարգում»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։