Google Translate-ը սկսել է իրական ժամանակում խոսքի թարգմանության գործառույթի փորձարկումը։
TechCrunch-ը գրում է, որ գործիքը պահպանում է խոսքի ինտոնացիան եւ տեմպը, ինչը պետք է օգնի Google Translate օգտատերերին ավելի լավ հետեւել զրույցներին եւ հասկանալ, թե ով է խոսում։
Գործառույթն աջակցում է ավելի քան 70 լեզվի եւ աշխատում է «ցանկացած» ականջակալով։ Այն արդեն հասանելի է ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Մեքսիկայի որոշ Android օգտատերերի համար, iOS-ում հասանելի կլինի 2026 թվականին։ Գործառույթն աստիճանաբար կտարածվի նոր երկրներում նույնպես։
Google Translate-ը նաեւ ավելացրել է Gemini-ի առաջադեմ գործառույթներ, որոնք ապահովում են ավելի ճշգրիտ եւ բնական թարգմանություններ եւ թույլ են տալիս ավելի լավ հասկանալ ժարգոնը, իդիոմները եւ տեղական արտահայտությունները։ Gemini-ն հաշվի է առնում համատեքստը՝ արտահայտության իրական իմաստը փոխանցելու համար, այլ ոչ թե միայն դրա բառացի թարգմանությունը։
Google Translate-ի միջոցով լեզուների ուսուցումը գործարկվել է 20 նոր երկրում, այդ թվում՝ Գերմանիայում եւ Հնդկաստանում։ Դրա բետա տարբերակը առաջին անգամ թողարկվել է 2025 թվականի հոկտեմբերին։