Plug and Play աքսելերատորն արդեն ութ շաբաթ Հայաստանում իրականացնում է դասընթացներ` նպատակ ունենալով մասնակից ստարտափներին պատրաստել շուկայում արագ հարմարվելու եւ սեփական նախագծերը արդյունավետորեն զարգացնելու համար։
Վերջին ութ շաբաթվա ընթացքում տարբեր երկրներից Հայաստան է ժամանել 25 միջազգային փորձագետ, ովքեր մասնակից ստարտափներին տրամադրել են խորհրդատվական ծառայություններ եւ ապահովել անհատական մենթորություն՝ աջակցելով նրանց գաղափարների զարգացմանը։
Դասընթացներն ընդգրկել են՝ «Մինիմալ աշխատունակ արտադրանքի (MVP) ձեւավորում եւ վավերացում», «Հաճախորդների հետ շփում եւ նրանց պահանջների վերլուծություն», «Ֆինանսական պլանավորում եւ ներդրողների պատրաստում», «Բրենդավորման եւ շուկայավարման ռազմավարություններ» եւ մի շարք այլ թեմաներ։