12:53 | 05.12.25 | Նորություններ | 85
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների ընթացքում նախագծերում որոշակի փոփոխություններ են կատարվել նոր ստեղծվող ինքնավար մարմնի կազմավորման՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգի վերաբերյալ։
Նոր մարմնի ձեւավորման մեկնարկը նախատեսվում է տալ օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց 2–3 ամսվա ընթացքում։