12:22 | 14.04.25 | Նորություններ | 652

Հայտնի են ԴիջիԿոդ մրցույթի հաթողները

Կայացել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը:

Մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 1600 աշակերտ Երեւանից, բոլոր մարզերից, Ջավախքից, Քուվեյթից եւ ԱՄՆ-ից: Հանրապետական եզրափակիչ փուլ հասավ 108 մասնակից, որոնք մրցում էին հետեւյալ անվանակարգերում․

•    Վիրտուալ լաբորատորիա
•    Համակարգչային խաղեր
•    Կրիայ օլիմպիադա
•    Python oլիմպիադա
•    Սարքերի ինտեգրման նախագծեր

Արդեն 10-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել եւ զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: «ԴիջիԿոդ»-ը դարձել է նաեւ արդյունավետ հարթակ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով եւ նորարարական գաղափարներով։

Պատանի ճարտարագետներին ողջունել են Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրեն Սարգիս Կարապետյանը, ԱՏՁՄ խորհրդի անդամ, ARLOOPA ընկերության ղեկավար Արման Աթոյանը, ԱՏՁՄ տնօրենի խորհրդական, «ԱՐՄԱԹ» կրթական ծրագրի բազմամյա ջատագով Սեդրակ Վարդանյանը եւ IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը:
 
Հայտնի են հաղթողները՝

•    Վիրտուալ լաբորատորիա (կրտսեր)․ Թումանյանի մ/դ Տիգրան Ապրեսյան,
•    Վիրտուալ լաբորատորիա (ավագ)․Մաստարայի մ/դ Լիանա Ամիրբեկյան, Մանե Հովհաննիսյան,
•    Համակարգչային խաղեր (կրտսեր)․ Անուշավանի մ/դ Մանվել Սահակյան, Արտյոմ Խաչատրյան,
•    Համակարգչային խաղեր (ավագ)․Ալավերդու թիվ 2 հ/դ Նարե Անտաշյան, Սամվել Շահվերդյան,
•    Սարքերի ինտեգրում․ Տաշիրի թիվ 1 հ/դ Էլեն Պողոսյան, Էրիկ Պողոսյան,
•    Կրիայ օլիմպիադա (կրտսեր)․ Դիլիջանի ա/դ Գրիգ Ժամհարյան,
•    Կրիայ օլիմպիադա (ավագ)․ Գեղանիստի մ/դ Ռոստոմ Մանուկյան,
•    Փայթըն օլիմպիադա (կրտսեր)․ Գյումրու թիվ 2 ա/դ Ռազմիկ Չախոյան,
•    Փայթըն օլիմպիադա (միջին)․ Երեւանի թիվ 131 հ/դ Վահե Գաբրիելյան,
•    Փայթըն օլիմպիադա (ավագ)․ Վանաձորի թիվ 4 հ/դ Մելս Մարտիրոսյան։

Խրախուսական մրցանակներ են ստացել ԱՏՁՄ-ի կողմից Արաքսի մ/դ Լեւոն Ասատրյանը, Լաուրա Ասատրյանը, Noor Games-ի կողմից Ճամբարակի ա/դ Ալեք Ալեքսանյանը, եւ Վահե Ասլոյանի կողմից Իջեւանի թիվ 5 հ/դ Արամ Վարշամյանը, Նարեկ Ներսիսյանը, Վանաձորի թիվ 21 հ/դ Հայկուհի Գրիգորյանը։

Մրցույթը կազմակերպում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) ՝ որպես «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բաղկացուցիչ մրցութային մաս։ Մրցույթի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանը։