EU4Innovation East ծրագիրը կաջակցի ընտրված հայաստանյան ստարտափներին՝ ներկայացնելու իրենց նորարարական լուծումները Բեռլինում GITEX Europe 2025 միջոցառմանը։
Այն Գերմանիայի առաջատար տեխնոլոգիական, ստարտափ եւ թվային ներդրումների միջոցառումն է։ Համաժողովն իր շուրջ կհամախմբի ավելի քան 1 200 ներդրողի, ոլորտի առաջատարների եւ քաղաքականություն մշակողների Եվրոպայից եւ այլ երկրներից՝ ստեղծելով անգերազանցելի հնարավորություններ կապերի հաստատման ու աճի համար։
Ընտրված ստարտափները կստանան մոտ 2 500 եվրո արժողությամբ մասնակցության ամբողջական փաթեթ, ինչը թույլ կտա նրանց ներգրավվել եվրոպական նորարարական էկոհամակարգում, ընդլայնել իրենց կապերը եւ պայքարել 100 հազար եվրո առանց բաժնեմասի ֆինանսավորման համար՝ Supernova Challenge մրցույթում։
Դիմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
EU4InnovationEast ծրագիրն իրականացնում է Expertise France-ը, ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ համաֆինանսավորվում է Ֆրանսիայի Տնտեսության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության կողմից։