14:53 | 28.03.25 | Նորություններ | 2451
2024-ի ընթացքում Ucom-ն իրականացրել է ցանցերի արդիականացման աննախադեպ աշխատանք, որի արդյունքում Հայաստանի մարզային 28 քաղաքում, Բագրատաշենի սահմանային անցակետում եւ Մայլեռ Մաունթին Ռեզորթում արդեն հասանելի է 5G ժամանակակից ցանցը։
Մարտի 21-ից մայիսի 31-ը հատուկ ակցիայի շրջանակում 5G ցանց ունեցող քաղաքների Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում նոր SIM քարտեր ձեռք բերելիս բաժանորդները կկարողանան օգտվել ավելի արագ եւ կայուն կապից, ինչպես նաեւ կստանան 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։
Առաջարկից կարող են օգտվել Next Level, Level Up, Unity սակագնային պլաններին միացող նոր բաժանորդները, որոնք միացման պահին սակագնային պլանով նախատեսված ինտերնետի ծավալի հետ միասին անվճար կստանան լրացուցիչ 100 ԳԲ փաթեթ։
«Մենք քրտնաջան աշխատել ենք՝ մարզային քաղաքներում կառուցելու այս ժամանակակից, կայուն եւ ապահով ցանցը։ Դրա միակ նպատակը ավելի որակյալ եւ ժամանակակից պահանջներին համապատասխան կապի ծառայություններ մատուցելն է։ Որպես բաժանորդամետ ընկերություն՝ մենք ցանկանում ենք, որ մեր սիրելի բաժանորդները լիարժեքորեն օգտվեն եւ վայելեն այս նոր ցանցի ընձեռած հնարավորությունները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային եւ կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, iOS եւ մի շարք Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:
Նշվում է, որ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է նաեւ այս տարի։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված եւ շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։